«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

  • Հարցեր և առաջադրանքներ
  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Ես այս պատկերը հասկանում եմ այս կերպ. աշնան քամուց շարժվում են  ծառերը, թռչունները չվում են տաք երկրներ, սառչում է ջրվեժի և առվակի ջուրը:

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  • -Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
    Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
    Ինձ այս պատկերն է դուր եկել, որվհետև զգացվում է, որ եկել է աշունը և որ ամեն ինչ ոսկեօծվել է, ամեն ինչ և ուր որ նայում ես քո շրջապատում դեղին է կարմիր և նարնջագույն և ցուրտ է:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Բանաստեղծություն առաջին մասը աչքի է ընկնում գույնով, իսկ երկրորդ մասը՝ շարժումով: Գույն կա հետևյալ տողերում՝

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:

Այս բանաստեծությունը աշնան մասին է: Այն պատմում է այն մասին, թե ինչպես է աշունը ոսկեզօծել բնությունը՝ տերներն ու ճյուերը ներկելով դեղին գույնով: Աշնան քամուց լսվում է ծառերի սոսափյունն ու թռչունները չվենլու են տաք երկրներ: Առվակի և ջրվեժի ջուրը սառել է: Իսկ այս ամենի տերը աշնան քամին է, որովհետև նա է այդ գույներն ու սառնությունը տարածում բնության մեջ:

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s