Posted in հայրենագիտություն, Uncategorized

Ճամփորդական պատում

Հինգշաբթի օրը մենք գնացել էինք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը: Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր և 300 000 արխիվային փաստաթուղթ: Մատենդադարանի մուտքի մոտ գրված է ըստ ավանդության հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝ Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ: Մուտքի մոտ տեսանք հայկական այբուբենի ստեղծող, հայագիր դպրոի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի և նրա աակերտ Կորյունի արձանները:Մատենադարանում տեսանք ամենամեծ գիրքը՝  «Մշո ճառընտիրը», որը գրվել և ծաղկվել է 1200-1202 թթ.: Այն ունի 601 մագաղաթյա թերթ պատրաստված է հորթի կամ արջառի կաշվից: Տեսանք նաև ամենափոքր գիրքը: Այս և մյուս գրքերը ծաղկողները զարդարել են՝ օգտագործելով  որդան կարմիր և այլ ներկանյութեր, որոնցով կարելի է են նկարել կամ գրել: Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել այսքան հին ու գեղեցիկ ձեռագրեր ու մատյաններ:

mamammamamamatenadaranlalalala

Leave a comment