Posted in հայրենագիտություն

Ամանոր

Ամանորը իմ սիրած տոնն է: Մենք ամեն Ամանոր տոնածառն ենք զարդարում. ես ու մայրիկս Դիսնեյլենդից տոնածառի խաղալիքներ էինք բերել մուլտֆիլմերի հայտնի հերոսներով, ու ես տոնածառը զարդարել եմ այդ խաղալիքներով, նաև իմ ձեռքով պատրաստած խաղալիքներով:

նկա

Մենք պատրաստել ենք ավանդական պասուց և թփով տոլման, գաթա և այլ համեղ ուտեստներ:  Ես Ձմեռ Պապիկից խնդրել եմ թվային ֆոտոխցիկ ու նա ինձ ինձ բերեց: Իմ հայրիկը ասում է, որ փոքր ժամանակ ցանկացել է Ձմեռ Պապիկից իսկական շուն, և նրա ցանկությունը կատարվել է: Ես ու իմ մայրիկը նվերներ էինք գնել մեր հարազատների համար: Ես նրանց համար նաև ամանորյա թեմաներով նկարներ էի նկարել ու նվիրել:

թոյ

Մենք գնացինք տեսնելու հրապարակի նոր տոնածառը. այն շատ մեծ էր գեղեցիկ ու պայծառ: Ուզում եմ, որ մեր քաղաքը ամբողջ տարին լինի այսպես լուսավոր ու գեղեցիկ:

նկ

Դեկտեմբերի երեսունմեկին եկավ մի հեքիաթային ձյուն: Ես էլ բոլորի նման երազանք պահեցի ու հավատում եմ, որ այն անպայման կկատարվի: Ես ուրախ եմ, որ Ամանորը նշվում է ձմռանը և ոչ թե առաջվա նման՝ օգոստոսին: էլ ի՞նչ Նոր տարի առանց ձյան: 

Leave a comment